Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 13:00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 88 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Մշիր Հասոյանի վարած ЗИЛ-130 մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Գոռ Խալաթյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Գ. Խալաթյանն ու նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Կարապետ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ տեղեկությունների՝ վթարի մեղավորը Opel-ի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և բախվել ЗИЛ-ին: