Հայաստանում հաստատվել է կորանավիրուսով վարակման 21, մահվան՝ 2 նոր դեպք


Հայաստանում հաստատվել է կորանավիրուսով վարակման 21, մահվան՝ 2 նոր դեպք
Մարտ 20 11:22 2022

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 21-ով և դարձել 422307: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2686 մարդ, կատարվել է 2950838 թեստավորում (+1709), առողջացել են վարակվածներից 409357-ը (+80): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 8595։