Մարտի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Մարտի 18-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի մեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն այս դեպքերով: