Հրդեհ՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ


Հրդեհ՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենքում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ
Մարտ 18 22:00 2022

Մարտի 18-ին, ժամը 19:36-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյանի քաղաքապետարանի վարչական շենքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ շինության առաջին հարկի սենյակներից մեկում։

Փրկարարներն իրականացրել են տարահանում՝ շենքի երրորդ հարկից դուրս է բերվել 20 դեռահաս։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։53-ին, մարվել՝ 20։12-ին։ Խորհրդակցությունների սենյակում (մոտ 120 քմ) այրվել է գրասենյակային գույքը․ տուժածներ չկան։