Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, մահացել է 2 մարդ։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 944 317 թեստավորում: Երեկ կատարվել է 2 480 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 422 202 է։ Առողջացածների թիվը՝ 409 047-ը, փաստացի այս պահին բուժվում է 2 924 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 8 589 մարդ, եւս 1642 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։