ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում:
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այս որոշումն ընդունել է Հովսեփյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովը:
Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 10-ին` ժամը 18:00-ից ժամը 20:00-ը՝ Երևանի Կոնդ թաղամասի Ս. Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը` հուլիսի 11-ին, ժամը 13:00-14:00-ը` Հայաստանի նկարիչների միության շենքում (Աբովյան 16):
Նշենք, որ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շարժում էր նախաձեռնել` ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանի աճյունը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում` միայն անմահների կողքին ամփոփելու խնդրանք-առաջարկ-պահանջով: Նրան միացել էին բազմաթիվ անվանի մտավորականներ: