Երևանում մայր ու որդի փրկվել են ԱԱԾ աշխատակցի և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ.11-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում էր


Երևանում մայր ու որդի փրկվել են ԱԱԾ աշխատակցի և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ.11-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում էր
Մարտ 16 12:32 2022

Երևանում վրաերթի ենթարկված մայր և որդի փրկվել են ԱԱԾ աշխատակցի շնորհիվ։ Այս մասին հայտնում է «SHAMSHYAN.com»-ը ՝ մանրամասներ ներկայացնելով դեպքի առնչությամբ։ 

Մասնավորապես, ինչպես արդեն հայտնել էինք, Երևանում 73-ամյա վարորդի կողմից Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչներ՝ մոր ու որդու վրաերթի ենթարկելու մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, ով այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել ու ճիշտ կողմնորոշվելով՝ նախ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերում վրաերթի ենթարկվածներին, ապա իր ավտոմեքենայով նրանց տեղափոխում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրանց կյանքը։ Երեխան գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում ու իվանդանոցից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ եթե նրանք 5-10 րոպե ուշ բերվեին հիվանդանոց, ապա երեխայի կյանքը հաստատ փրկել չէր լինի։ Հիմա նրանք գտնվում են կայուն վիճակում։

Կայքը գրում է, որ երեխային ու մորը հիվանդանոց տեղափոխած Կ. Ավագյանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 13-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Սպարտակ Ղ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան նոր խճուղու 2/1 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Աննա Կ.-ին և 11-ամյա Վլադ Պ.-ին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն, օգնել էր վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: