Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 17 նոր դեպք, 6 մարդ մահացել է


Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 17 նոր դեպք, 6 մարդ մահացել է
Մարտ 14 12:10 2022

Մարտի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք, մահացել է 4 մարդ։ Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2936474 թեստավորում: Երեկ կատարվել է 3 454 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 422021 է։ Առողջացածների թիվը՝ 408562-ը, փաստացի այս պահին բուժվում է 3246 մարդ։

Համավարակի պատճառով մահացել է 8576 մարդ, եւս 1637 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։