Այսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանն իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան - Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել երեխային և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երեխայի մահը: Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ամրավիրի բաժին: