Այսօր՝ մարտի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 17:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով՝ Արմավիր քաղաքի Երևանյան - Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին:
Փաստի առթիվ Ս. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: