Բզկտված ԱՐՑԱԽ. Հին թաղեր, վերադառնալու´ ենք. Լուսանկար


Բզկտված ԱՐՑԱԽ. Հին թաղեր, վերադառնալու´ ենք. Լուսանկար
Մարտ 13 19:20 2022
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՀԻՆ ԹԱՂԵՐ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
 
Գյուղը գտնվում է հանրապետության հարավային հատվածում՝ Հադրութ շրջկենտրոնից 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 125 կմ հեռավորության վրա։ Բարձր լեռնային համայնք է, ունի 4338 հա տարածք, որից 982 հա գյուղատնտեսական նշանակություն, 3322 հա անտառային հողեր։
 
Համայնքի տարածքում են գտնվում «Դերունց ծորին», «Թաղուն», «Երե թաղեն», «Ներքե թաղեն», «Շատ» և «Կիզարեն» աղբյուրները։
 
Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են՝ Ամենափրկիչ եկեղեցին՝ կառուցված 19-րդ դարում,17-րդ դարի գերեզմանոց, խաչքար (9-11-րդ դարեր), գյուղատեղի (9-11-րդ դարեր), ընդհանուր հաշվառված են 11 հուշարձան։
 
2020 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել գյուղի հանձնումը Ադրբեջանի զինված ուժերին։ Մինչ այդ գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Նշենք, որ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմական դպրոց, որտեղ սովորում էին 11 աշակերտներ։
 
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից