Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է


Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է
Մարտ 12 12:00 2022

Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ
Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։

Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է»։