Մարտի 9-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 51 նոր դեպք: Կատարվել է 2803 թեստավորում, առողջացել՝ 266 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 592 դեպք, որոնցից 407 348-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4054 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8560 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1630 է։
Մեկ օրում մահացել է 8 կորոնավարակակիր