«Օմիկրոն»-ի ախտանիշները՝ պատվաստված մարդկանց մոտ


«Օմիկրոն»-ի ախտանիշները՝ պատվաստված մարդկանց մոտ
Փետրվար 18 14:34 2022

Նորվեգացի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակված, բայց պատվաստված մարդկանց շրջանում: Տվյալները հրապարակվել են Eurosurveillance ամսագրում: Ամենատարածված ախտանիշներն են՝ կոկորդի ցավը, հազը, քթահոսությունը, ջերմությունը, հոգնածությունը, մկանացավերն ու գլխացավը: Որոշ հիվանդների մոտ դիտվում է ախորժակի կորուստ, դժվարացած շնչառություն: Հազվադեպ՝ ցավ որովայնի շրջանում: