Հայաստանում փետրվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 413 հազար 295 դեպք, որից 386 հազար 193-ը`առողջացած, 8278-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 239 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 5659 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք, առողջացել է 2825 քաղաքացի, արձանագրվել է մահվան 25 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 851 հազար 836-ի: