Օմիկրոնի 7 գաղտնի ախտանշանները


Օմիկրոնի 7 գաղտնի ախտանշանները
Փետրվար 17 15:05 2022

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է «տեղավորվել» ոչ թե մարդու քթում, այլ աղիներում, հավաստիացնում է ZOE Covid Symptom Study կազմակերպության (Մեծ Բրիտանիա) աշխատակից, պրոֆեսոր Թիմ Սպեկտորը։

Ինչպես գրում է The Sun-ը, պրոֆեսոր Սպեկտորը նկարագրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի 7 գաղտնի ախտանշաններ և դրանց մեջ առանձնացրել է աղեստամոքսային տրակտի (ԱՍՏ) աշխատանքի խախտումները։ Վարակվածների մոտ կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են.

  • մեջքի ցավը,
  • ախորժակի կորուստը,
  • գիշերային քրտնարտադրությունը,
  • փսխումը,
  • լուծը և ԱՍՏ այլ խնդիրները,
  • խառնափնթոր գիտակցությունը,
  • աչքերի խնդիրները (բորբոքում, կարմրածություն, արտադրություն աչքերից և այլն)։
 

Այս ախտանշանների առկայության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ինքնամեկուսացվել և հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ։

Աղբյուրը՝ med.news.am