Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1774 նոր դեպք. Մահացել է 34 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1774 նոր դեպք. Մահացել է 34 քաղաքացի
Փետրվար 16 11:15 2022

Հայաստանում փետրվարի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1774 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 410155 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2840443 վերջին մեկ օրում` 6630 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 18645 պացիենտ: Մեկ օրում նվազել է 834-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 381700 անձ` վերջին մեկ օրում 2574 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 8229 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1581 է: