Երգչուհի Մալենան հանդիպեց քաղցկեղը հաղթահարած և բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ

Երգչուհի Մալենան հանդիպեց քաղցկեղը հաղթահարած և բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ
Փետրվար 15 18:12 2022

«Մանկական եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած և մեր երկրին հաղթանակ բերած երգչուհի Մալենան փետրվարի 15-ին այցելել էր Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ հանդիպելու քաղցկեղը հաղթահարած, ինչպես նաև այս պահին բաժանմունքում բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ։ Լրագրողների հետ զրույցում երգչուհին ասաց՝ շատ ուրախ է, որ երեխաներն իրեն տեսնելու ցանկություն են հայտնել: «Եկել եմ նրանց հետ լավ ժամանակ անցկացնելու, ուրախանալու և մի փոքր դրական հույզեր պարգևելու: Կարծում եմ՝ այստեղից կհեռանամ նոր ընկերներ ձեռք բերած»,-նշեց նա: 

Մալենան շեշտեց, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում իր հաղթանակը պայմանավորված էր հայ ազգի համախմբվածությամբ, իր թիմի քրտնաջան աշխատանքով: Մալենան շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել և շարունակում են աջակցել իրեն: