Ինչպիսի՞ն է լինելու կորոնավիրուսի հաջորդ շտամը


Ինչպիսի՞ն է լինելու կորոնավիրուսի հաջորդ շտամը
Փետրվար 15 12:22 2022

Կորոնավիրուսի հաջորդ շտամը կարող է ավելի շատ պաթոգեն լինել, քան դելտա կամ օմիկրոն շտամները, ինչպես նաեւ կարող է անհամեմատ ավելի մեծ թվով մարդկանց մահվան պատճառ հանդիսանալ։ Այսպիսի եզրակացության  են եկել բրիտանացի գիտնականները, տեղեկացնում է The Guardian-ը։

«Օմիկրոն տարբերակը դելտայից չի առաջացել, այլ վիրուսի գենետիկ ծառի բոլորովին այլ մասից։ Քանի որ չգիտենք, թե որտեղից վիրուսի ծագումնաբանական ծառում կհայտնվի նոր տարբերակը, չենք կարող իմանալ նաեւ դրա պաթոգենության մակարդակը։ Այն կարող է լինել ինչպես ավելի, այնպես էլ պակաս պաթոգեն»,- ասել է Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր, համաճարակաբան Մարկ Վուլհաուսը։

Մյուս գիտնականները նույնպես համակարծիք են Վուլհաուսի հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի գծով հատուկ ներկայացուցիչ Դեւիդ Նաբարոն նույնպես համաձայն է այն կարծիքին, որ վարակի մուտացիայի եւ տարածման հարցում անկանխատեսելիության եւ պատահականության գործոնն առկա է։

«Օմիկրոնից հետո տարբերակներն ավելի շատ են լինելու, եւ եթե դրանք ավելի վարակիչ լինեն, ուրեմն կլինեն նաեւ գերակշռող։ Դրանք կարող են ավելի մահացու լինել կամ ավելի լուրջ բացասական ազդեցություն ունենալ [օրգանիզմի վրա]»,- ասել է նա։