Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք. մահացել է 19 քաղաքացի


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք. մահացել է 19 քաղաքացի
Փետրվար 14 11:40 2022

Հայաստանում փետրվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 407 հազար 74 դեպք, որից 375 հազար 612-ը`առողջացած, 8186-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 հազար 702 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 4245 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 695 նոր դեպք, առողջացել է 2306 քաղաքացի, արձանագրվել է մահվան 19  դեպք:

 

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 828 հազար 454-ի: