Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Աշխեն Առաքելյանը որդու՝ սպա Անդրանիկ Աղաջանյանի հիշատակին նվիրված հուշաղբյուր է կառուցել Սյունիքի Կոռնիձոր գյուղի խաղահրապարակի մի հատվածում։ Իր օրը կինն սկսում է հենց այդ հուշաղբյուրի մոտից։ Անդրանիկը զոհվել է 29 տարեկանում, նա ծառայում էր Ջեբրայիլի (Ջրականի) զորամասում, ունի երկու դուստր՝ 4 և 8 տարեկան։