Հիվանդությունը խլել է դստեր կյանքը, պատերազմը` որդու


Հիվանդությունը խլել է դստեր կյանքը, պատերազմը` որդու
Փետրվար 7 19:00 2022

 

Հակատանկային գումարտակում ծառայող Դավիթ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին` ԱԹՍ հարվածից: Ընտանիքի համար սա կրկնակի ծանր կորուստ էր: Ընդամենը չորս ամիս առաջ մահացել էր նրա 23- ամյա քույրը` Լիլիթը: Հոդվածը հրապարակել է forrights.am կայքը:


Դավիթը բանակից վերադառնալուց հետո որոշել էր զբաղվել ծրագրավորմամբ, իսկ Լիլիթը հետաքրքրվում էր պատմությամբ ու մշակույթով: Նա նախ սովորել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության, ապա հնեաբանության եւ ազգագրական ամբիոնում: Ուսման ավարտին մնացել էր ընդամենը քսան օր, երբ տարիներ տեւած ծանր հիվանդությունը խլել է Լիլիթի կյանքը

Քրոջ մահվան լուրը Դավիթին հասել էր այն ժամանակ, երբ արդեն բանակում էր: Նա բանակ էր զորակոչվել 2020թ-ի հունվարի 8-ին,  նախ ծառայել էր Գյումրիում, ստացել կրտսեր Սերժանտի կոչում, ապա տեղափոխվել Սանասար (Որոտան):

«Անընդհատ խոսում էր իր զենքից:  Ֆագոտն էր իր զենքը: Հակատանկային գումարտակում էր ծառայում… ես զգում էի, որ ինքը տարերքի մեջ է… բայց հետո մեր ընտանիքի հետ եղավ մեծ դժբախտություն: Մենք Դավիթին բերեցինք տուն: Ինքը եկավ, իր քրոջը հրաժեշտ տվեց: Դա իր վերջին այցելությունն էր տուն: Դավիթին հոգեպես շատ վատ վիճակում բանակ ճանապարհեցինք: Իր համար շատ դժվար էր: Ընդամենը հինգ օրով եկավ: Ծանր ապրումներ էին, իր քրոջը կորցրել էր ու ինքը գնում էր ծառայության: ՈՒ ինքը մենակ էր գնում` այդ վիշտը, այդ ցավը իր սրտում: Ու ինքը պետք է ծառայի: Անընդհատ մտածում էի` գնանք, նրան տեսնենք, ընտանիքի հետ այդ վիշտը ապրելը միասին ուրիշ է: Դրա համար մենք սեպտեմբերի 22-ին գնացինք նրան տեսանք: Շատ դժվարությամբ, բայց այլ տարբերակ չունեի, շատ էի ուզում տեսնեի: Մի քանի օրից սկսեց պատերազմը»,- պատմում է Դավիթի ու Լիլիթի մայրը` Կարինե Համբարձումյան:

Պատերազմի ընթացքում Դավիթը ծնողներին զանգում էր, սակայն չէր ասում իր գտնվելու վայրը:

Մանրամասները՝ forrights.am-ում: 

Տեսանյութը՝ forrights.am-ում: