Արցախում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 74 նոր դեպք, ծայրահեղ ծանր է 5 վարակակիր


Արցախում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 74 նոր դեպք, ծայրահեղ ծանր է 5 վարակակիր
Փետրվար 5 12:14 2022

Փետրվարի 4-ին կատարվել 190 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք է գրանցվել:

 
 
 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

 

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2715 քաղաքացու հետազոտություն, որից 421-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու