Ստեփանակերտի հարակից տարածքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել


Ստեփանակերտի հարակից տարածքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել
Փետրվար 4 12:18 2022

Ստեփանակերտի շրջակա անտառապատ տարածքներում 12-րդ դարի դեռևս անհայտ խաչքարեր են հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի  ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

 

Նշվում է, որ խաչքարերը հայտնաբերել ու պետական մարմնին դրանց մասին հայտնել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը։

«Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարերի այս խաչքարերը գրանցված չեն»,– նշվում է հաղորդագրության մեջ։

 

Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը շնորհակալություն է հայտնել հնագույն խաչքերերը հայտնաբերած արցախցուն։