Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»


Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»
Փետրվար 1 13:03 2022

Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է թուրք-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը, որը կոչվում է «Շուշիի հռչակագիր», և որը Ալիևն ու Էրդողանը ստորագրել էին 2021թ. ամռանը: Ըստ Report-ի՝ այն ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն ու համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: