Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում ավելի քան 1,7 հազար մարդու մնացորդներ են հայտնաբերվել․ ԿԽՄԿ


Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում ավելի քան 1,7 հազար մարդու մնացորդներ են հայտնաբերվել․ ԿԽՄԿ
Հունվար 27 22:54 2022

Ավելի քան 1,7 հազար մարդու աճյուններ են հայտնաբերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում, սկսվել է նրանց նույնականացման եւ զոհվածների հարազատներին փոխանցելու գործընթացը: Շուրջ 300 մարդ դեռեւս անհայտ կորած է համարվում: Այս մասին հինգշաբթի Ժնեւում հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

«Շուրջ 300 մարդ դեռեւս անհայտ կորած է համարվում 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետևանքով», - նշել է մարդասիրական կազմակերպությունը: «2020թ. նոյեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ավելի քան 1,7 հազար մարդու մնացորդներ են հայտնաբերվել եւ սկսվել է նրանց նույնականացման եւ ընտանիքներին հանձնելու գործընթացը»:

Ինչպես ընդգծվում է հաղորդագրության մեջ, ԿԽՄԿ-ն ռուս խաղաղապահների հետ միասին աջակցել է շուրջ 360 որոնողական գործողությունների անցկացմանը: Այդ գործողությունները կապված են «բացառիկ վտանգի» հետ, քանի որ տեղանքում առկա է մեծ քանակությամբ չպայթած զինամթերք։ Բացի այդ, որոնումները հաճախ բարդացնում է ցուրտ եղանակը։ Կարմիր Խաչում հիշեցրել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից հետո հարյուրավոր անհայտ կորածներից բացի, այն անձանց ցուցակում, որոնց մասին տեղեկություններ չկան, հաշվվում է ավելի քան 4,5 հազար մարդ, որոնք 1990-ականներին անհայտ կորած են եղել այդ տարածաշրջանում: