Ծանր լռություն, արցունքոտ աչքեր․․․ . զոհված 20 — ամյա Արթուրի հուղարկավորությունն է


Ծանր լռություն, արցունքոտ աչքեր․․․ . զոհված 20 — ամյա Արթուրի հուղարկավորությունն է
Հունվար 13 14:49 2022

Գյումրիում լռություն է․․․ Սպիտակ ձյունը ծածկել է քաղաքը։ Գյումրուն բնորոշ մառախլապատ եղանակին խառվել է ծանր լռությունը։ Քաղաքը հավերժ ճանապարհում է իր հերոսածին որդուն՝ ադրբեջանական ագրեսիայի, իշխանության «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհին։ 20 ամյա Արթուր Առաքելյանի հարազատ փողոցում ցավն ու ողբերգությունն  առավել ցայտուն է արտահայտված։ Արցունքոտ աչքեր, գլխիկոր մարդիկ․․․։ Նրանցից յուրաքանչյուրից մասնիկ է տանում Արթուրը։ Գյումրեցի ըմբշամարտիկն ապրեց ընդամենը քսան գարուն։ Բարի, հայրենասեր, սիրված որդի ու ընկեր։ Ընտանիքի ավագը, պայմանագրային հոր պարծանքը։

Երեկ Գյումրու ՍԲ նշան եկեղեցում տեղի էր  ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանի։ Ամբողջ Գյումրին էր այնտեղ, ծանոթ ու անծանոթ եկեղեցում լուռ աղոթում էին, առավել բարձր լսվում էր հարազատների լացի ձայնը։

 
 

Արթուրն էր իր հասակակիցների նման երազանքներ շատ ուներ։ Նա էլ էր բոլորիս նման ապրել ուզում, այնպես, ինչպես Ռուդիկը, Վահանն ու մյուս բոլոր քաջորդիները, որոնք ցավալիորեն զոհվեցին պատերազմի դաշտում։

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին երեկ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի՝ բոլորը ժամկետային զինծառայողներ՝ 19-ամյա շարքային Վահան Բաբայան, նրա մարմինը մահացու հրազենային վիրավորումով կեսգիշերին է հայտնաբերվել, 20-ամյա շարքային Արթուր Մխիթարյան և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյան՝ 20 տարեկան:

 

Վահանը թաեքվոնդոյի երիտասարդների առաջնության չեմպիոն էր, Արթուրը` ըմբշամարտիկ, Ռուդիկը` Սմարթ կենտրոնի առաջին շրջանավարտը: Երեք զինծառայողներն էլ զոհվել են Վերին Շորժայի նույն տեղանքում՝ ադրբեջանական կողմի անօդաչուի հարվածի հետևանքով:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է երկու վիրավորների մասին: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում։