Ռուդիկը երազում էր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալու մասին


Ռուդիկը երազում էր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալու մասին
Հունվար 12 17:45 2022

 

«Children of Armenia Found» Սմարթ կենտրոնը գրում է, որ Ռուդիկը կենսուրախ էր, հումորով, չափազանց աշխատասեր, ընկերասեր, ձգտումներով ու նպատակներով լի։ Մոտ մեկ տարի է՝ Ռուդիկը ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում ու այդ առաքելությանը վերաբերվում մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով։

Երեկ՝ հունվարի 11-ին, նույն պատասխանատվությամբ ընկավ մարտի դաշտում։

Աշխատասեր ու համառ Ռուդիկը երազում էր մի օր հյուրանոցների իր սեփական ցանցն ունենալ։ Դրանք կլինեին Հայաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում։

 
 

Ֆրանսիայում Ռուդիկի սիրտը գրավել էր Էյֆելյան աշտարակը, իսկ Գերմանիայում՝ զարգացած տնտեսությունն ու արդյունաբերությունը։

 

Դե իսկ Հայաստանն իրենն էր։

 

Ծառայությունն ավարտելուց հետո Ռուդիկը պիտի սովորեր Վանաձորի պետական համալսարանի Կառավարում բաժնի առաջին կուրսում։

«Շարունակելու եմ ինքնակրթվել ու զարգանալ»,- ասում էր նա։