Հիմա ձեր տղերքի հերթն է, տարե՛ք սահման, ու երբ որ զոհվեն, մենք էլ կասենք լույսերի մեջ մնաք ու կանցնի կգնա․ զոհվածի մայր


Հիմա ձեր տղերքի հերթն է, տարե՛ք սահման, ու երբ որ զոհվեն, մենք էլ կասենք լույսերի մեջ մնաք ու կանցնի կգնա․ զոհվածի մայր
Հունվար 12 15:07 2022

44-oրյա պատերազմում զոհված Սիփան Սողոմոնյանի մայրը՝ Կարինե Սողոմոնյանը, դիմում է բոլորին՝ ասելով, որ հանգիստ թողնեն իրենց տղաներին․

«Ու դեռ ինչքան դուք պետք է զոհեք մեր երեխեքին։ Հերիք է, անաստվածնե՛ր, ի՞նչ են արել ձեզ այս տղերքը, չեք թողնում 18 տարուց ավել ապրեն։

Ի՞նչ եք ուզում մեր տղերքից, կոտորեցիք, մսաղաց արեցիք, պրծաք։ 

Հերիք է, հանգիստ թողեք մեր տղերքին։ Հիմա ձեր տղերքի հերթն է, տարե՛ք սահման, ու երբ որ զոհվեն, մենք էլ կասենք լույսերի մեջ մնաք ու կանցնի կգնա։

Դե սկսե՛ք, դուք էլ զգացեք, թե այդ կյանքը ոնց է շարունակվում հազարավոր ընտանիքներում, ապրում են հուշերով և նկարներով։ Ձեզ ո՞վ է ասել, որ ձեր տղերքը մեր տղերքից լավն են։

Չէ՛, ասեմ ավելին, մեր տղերքը գնացին պատվով, իսկ ձեր պախկված ու վախկոտների վերջը ավելի վատ կլինի․ կգնան անհիշատակ...»,- գրել է զոհված զինծառայողի մայրը։