Քիչ առաջ հայտնել էինք, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի երկու զոհ։ Հայտնի են զոհված զինծառայողների անունները։ Թշնամու կրակոցից զոհվել են Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել էր երեք վիրավորի մասին։
Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։
Ղարիբյան Ռուդիկ
Մխիթարյան Արթուր