Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը


Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
Հունվար 11 12:28 2022

Այսօր Երևանում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
Դավոյանը ծնվել է 1940 թ.  հուլիսի  3-ին  Սպիտակի  շրջանի  Մեծ  Պարնի  գյուղում:  Տարրական  կրթությունը  ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել  է  Գյումրի  /Լենինական/,  ուր  ավարտել  է  միջնակարգ  դպրոցը  և  տեղի  բժշկական  ուսումնարանը:  1964-ին  ավարտել  է  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի  պատմալեզվագրական  ֆակուլտետը:

Ուսանելուն  զուգընթաց,  աշխատել  է  «Գիտություն  և  տեխնիկա»  ամսագրի  հիմնադիր  խմբագրությունում,  զուգահեռ՝  նաև  «Գրական  թերթի»  խմբագրությունում՝  որպես  սրբագրիչ: 1965-ից վարել  է  «Գրական  թերթի»  պոեզիայի  և  արձակի  բաժինը: 1970 թ.  աշխատել  է  Սփյուռքահայության  հետ  մշակութային  կապի  կոմիտեում՝  որպես  ավագ  խորհրդական:  1975-1990 թթ. եղել  է  Հայաստանի  պետական  մրցանակների  կոմիտեի պատասխանատու  քարտուղարը:

1989 թ.նշանակվել է  Հայաստանի  Գերագույն  խորհրդի  Աղետի  գոտու  հանձնաժողովի  նախագահի  առաջին  տեղակալ։

1991-1999 թթ.  եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի   վարչության  նախագահը։

 

1994-1996 թթ.  ընտրվել է Հայաստանի  Գրողների  միության  վարչության  նախագահ:

1999-2003 թթ.՝ Հայաստանի  Հանրապետության  նախագահի  խորհրդական:

2005-2007 թթ.՝  «Երևան»  վավերագրական  ֆիլմերի  ստուդիայի  տնօրեն:

2007-2018 թթ.՝  «Հ1» հեռուստաալիքի  տնօրենի  խորհրդական:

Առաջին  բանաստեղծությունը  տպագրվել  է 1957 թ. Լենինականի  «Բանվոր»  թերթում,  առաջին  ժողովածուն՝  1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝  ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են  «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։

1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։  1972-ին  առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։

1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

Մրցանակներ  և  պարգևներ`

1971- ՀԼԿԵՄ  ԿԿ  մրցանակ

1985- Հայաստանի  պետական  մրցանակ

2003- ՀՀ  նախագահի  մրցանակ

2012- «ԱՊՀ-ի Աստղեր» մրցանակ (Մոսկվա)

1998- «Ս.  Մեսրոպ  Մաշտոց»  շքանշան

2010- «Հայրենիքին  մատուցած  ծառայությունների  համար  Առաջին  աստիճանի  մեդալ»

2009- Երևանի  պետական  ագրարային  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010- Երևանի  պետական  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010-  Երևանի  Խ.  Աբովյանի  անվան  Պետական  մանկավարժական  համալսարանի  Ոսկե  մեդալ

2010- Մայր  Աթոռ  Ս.  Էջմիածնի  «Ս.  Մեսրոպ  և  Ս.  Սահակ»  մեդալ

2010- Վալերի  Բրյուսովի  անվան մեդալ

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐ 

«Իմ  աշխարհը» – 1963

«Ստվերների  միջով» – 1967

«Ռեքվիեմ» – 1969

«Մեղրահաց» – 1973

«Կեղևդ  բաց   արա» – 1975

«Ինչ  էր  եղել» /մանկական/ – 1971

«Պոեմներ» – 1980

«Տաք  սալեր» -1983

«Պղնձե  վարդ» -1985

«Տխուր  փիղը» /մանկական/ -1970

«Հանճար  և  հիշողություն» /արձակ/ – 1986

«Ընտիր  երկեր» – 1987

«Քարե  բարձ» – 1989

«Ռեքվիեմ»  /ամբողջական/ – 1998

«Կենսական  էներգիայի  ուսմունքը»/տեսական/ – 1998

«Խաչերի  ջարդը» – 1972 /Բեյրութ/

«Մինչև  որ  հասնես  նախապապերիդ… » – 1978 /Նյու  Յորք/

«Թորոս  Ռոսլին» /արձակ/ – 1983 /Նյու  Յորք/

«Բանաստեղծություններ» -1984 /Նյու  Յորք/

«Ոգեղեն  հաց» – 2001թ.

«Ծիտիկը  ցուցահանդեսում» – 2003թ.

«Եթե Աստված կամենա» /վեպ/  – 2008թ.

«Մղձավանջներ» – 2010թ.

«Կեցցե Հայաստան» – 2010թ.

«Բառը» /Համաշխարհային պոեզիայի մատենաշար/ – 2011թ.

«Բանաստեղծություններ» /«Հայագիտակ» դասական մատենաշար/- 2011թ.

«Ծովինար»   – 2015թ.

«Գերդաստան» /արձակ/ – 2016թ.

«Համատարած Թումանյան» – 2019թ.

«Մենք ունենք» /բանաստեղծություններ/ – 2019թ.

ՌՈՒՍԵՐԵՆ

Открой свою кору  – 1976 /Երևան/

Зимняя снежинка-весенный цветок -1978 /Մոսկվա/
Сердцевина дерева -1980 /Մոսկվա/
Эпос юности -1982 /Երևան/
Золотая сеть  -1987 /Մոսկվա/
Беспредельная гора – 1988 /Մոսկվա/
Если господь пожелает /роман/-2009 /Երևան/

ՉԵԽԵՐԵՆ

Пергаментова Hора – 1988 /Պրահա/

ԱՆԳԼԵՐԵՆ

Selected Poems  – 2002 /  Օքսֆորդ/

Toros Rosslin- 2008 / Երևան/

Whispers and Breath of the Meadows – 2010 / Մեծ  Բրիտանիա/

Requiem – 2016 / Մեծ Բրիտանիա/