Ախր որ թուրքը խփեր` մեր վիշտն ուրիշ կլիներ. Սպանված զինվորի տան Ամանորը սգի է վերածվել


Ախր որ թուրքը խփեր` մեր վիշտն ուրիշ կլիներ. Սպանված զինվորի տան Ամանորը սգի է վերածվել
Հունվար 9 13:45 2022

Դեկտեմբերի 31-ին,երբ մարդիկ Ամանորի եռուզեռի մեջ էին,Սևանում բոթը տարածվեց`18-ամյա զինծառայող Մովսես Թադև-ոսյանին սպանել են։ Բազմազավակ ընտանիքի համար այլևս Ամանորը տոն չի լինի։

Սևան քաղաքի «Միկրո» կոչվող թաղամաս մտնող փողոցի վերևում սև,մեծ ժապավեն է փակցված,որի վրա գրված է «Մովսես 18»։Սևանում յուրաքանչյուր երկրորդ մարդը ցույց է տալիս Մովսեսենց տան տեղը` զինվորի սպանության լուրն Ամանորի օրը ցնցել է քաղաքը։

 
 

Պաշտպանության նախարարությունը հունվարի 4-ին հայտնել էր,որ 2021թ.դեկտեմբերի 31-ին,ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված Nզորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվելէ Մովսես Թադևոսյանը՝գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Տղային սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը։

Նույն օրն էլ ընտանիքին հայտնել են Մովսեսի սպանության լուրը.այդ օրն առավոտյան,երբ կանայք նախատոնական եռու-զեռի մեջ են լինում,Մասիսում բնակվող Մովսեսի քույրը`Մելանյան,ամուսնու հետ շտապելէ Սևան քաղաք։Մելանյայիամուսինը կնոջը ոչինչ չի ասել` միայն նշել է, որ պետք է ծնողների կողքին լինի։

«Երկու եղբայրներս բանակում էին` նույն տեղում էին ծառայում. նրանցից մեծի` Հովսեփի հետ առավոտյան խոսել էի, բայց Մովսեսը չէր պատասխանել զանգերիս։ Ամուսինս շատ նյարդային էր վարում, և չէի ուզում նրան խոսեցնել, որ հանկարծ ավտովթարի չենթարկվենք…

Ես միշտ հավատացել եմ Ամանորի հրաշքին,սպասել Նոր տարուն, որ երազանք պահեմ այդ գիշեր.մերոնց տուն գալիս մտ-քումս աղոթում էի`տեր Աստված,խնդրումեմ,միայն թե մեր շենքի մուտքի առջև լույս միացրած չլինեն։Հրաշք տեղի չունեցավ, Ամանորի հեքիաթը փլվեց` փոքրիկ լույս էր միացված»,–ասում է Մելանյան։

Նրանց շենքի առջև լույսը միացրած է անգամ մեր այցի ժամանակ` կեսօրին։Չնայած դրան,Մովսեսենց մեկ սենյականոց բնա-կարանում կիսամութ է` լույս միացնելու կարիք չկա, ամեն մեկն ուզում է մթության մեջ իր անկյունը գտնել։ Փոքրիկ տանը շատ մարդ կա` բոլորն իրար գլխի են հավաքվել. Մովսեսը երկու քույր ունի, որոնք ամուսնացած են և 3 եղբայր։

Եղբայրներից ավագը`Սրապիոնը,մեկ ամիս էլ չկա,որ ամուսնացել,առանձնացել և վարձովէ ապրում,մյուս եղբայրը` Հովսեփը, Մովսեսի հետ է ծառայել և հիմա մի քանի օրով տուն է եկել։ Իսկ նրանց փոքր եղբայրը` Պետրոսը, հաջորդ տարի պետք է բանակ գնա։

Տանը հին կահույք է դրված, վերանորոգումն էլ հին է, ճաքած պատերի վրա խնամքով գաջ են քսել։ Ոնց են 6 երեխաներով և ամուսիններով տեղավորվել 1 սենյականոց բնակարանում, ապրել առանց հիմնական աշխատանք ունենալու` միայն իրենք գիտեն։

Մովսեսի հայրը ծխախոտը ծխախոտի ետևից ծխում է և աչքը չի կտրում տղայի` շրջանակի մեջ դրված նկարից. բոլորն ինչ–որ բան են խոսում` Մովսեսի մասին հուշեր պատմում, և միայն վերջինիս հետ ծառայած Հովսեփն է լուռ, տնից դուրս գալու պատրվակ է փնտրում։

Սակայն մայրը` տիկին Լիլիկը,չի թողնում նրան մենակ մնալ,դուրս իջնել`մյուսներին էլ զգուշացնելով,թե«աչքներդ Հովսեփից չկտրեք»։ Տիկին Լիլիկը պատմում է,որ Հովսեփին խաբել և ասել են, թե եղբայրն ինքնասպան է եղել, 2 շաբաթով թող տուն գնա։

«Բայց ես գիտեի, որ ինքնասպանություն չի, քանի որ տղերքն ասացին` իրեն կցված զենքից չի հնչել կրակոցը։ Մովսեսը ոչ ինքն իր հետ,ոչ էլ ուրիշների հետ խնդիրներ չի ունեցել»,–ասում է Հովսեփն ու դուրս գալիս սենյակից։ Նա օրեր անց կրկին պետք է մեկնի ծառայության. նույն զորամասում է շարունակելու ծառայությունը։Հայրը` Արամայիսը, ասում է, որ ամենաշատը հիմա Հովսեփը պետք է ուժեղ լինի, որ կարողանա եղբորը հիշեցնող նույն տեղերում ծառայի։ «Ախր, որ թուրքը խփեր, մի քիչ ուրիշ կլիներ մեր վիշտը, գոնե կիմանայինք, որ հողը պաշտպանելիս է եղել։

Բայց մի չնչին պատճառով ջահել-ջիվան տղայիս խլեցին ինձնից»,–ասումէ Արամայիսը ու հավելում,որ փոքր վիճաբանությու-նից է սկսել ամեն ինչ։Ընտանիքը լուրեր ունի, որ կալանավորված տղային Մովսեսը նկատողություն է արել դիրքերում քնելու համար, որը վերածվել է վիճաբանության, ու դեկտեմբերի 31-ի առավոտյան կրակել են Մովսեսի գլխին։

Սակայն նշում են, որ սրանք լուրեր են և իրականությունը գիտեն երեքը` Մովսեսը, նրան սպանողն ու Աստված։ Ընտանիքը, սակայն, նշում է,որ Մովսեսը երբեք աչքի չի ընկել ագրեսիվ վարքով`աշխատասեր, պարտաճանաչ և հարգված տղա է եղել։ Ի դեպ, 4 եղբայրներով էլ նույն գործն են արել` ջերմատաքացուցիչներ են տեղադրել, հոսանքալարեր մոտնաժել։

Տարիքը կապ չունի` բոլորն էլ աշխատել են և օգնել ծնողներին ինչով կարողացել են։ Ծնողներն ասում են, որ երեխաներին ոչ մի կերպ չեն խառնելու այս ամբողջ գործընթացին` դատ–դատաստանին։ Տիկին Լիլիկը նշում է` իր տղաները որևէ մեկի հետ թշնամություն չպետք է անեն,քեն չպահեն։ Կնոջ խոսքով` չնայած իրենք դժվար կյանք են ունեցել, սակայն երեխաները լավ վարքով միշտ աչքի են ընկել քաղաքում։

«Օր է եղել`երեխաներս միայն ջուր են խմած եղել,բայց երբ դրսում որևէ մեկը կոնֆետ է առաջարկել երեխաներիս,չեն վեր-ցրել` ասելով, թե արդեն կերել են։Մենք շատ ծանր կյանք ենք տեսել`ես ու ամուսինս փայտ ենք կտրել,ծովը (խմբ. Սևանին այստեղ ծով են ասում) մտել, որ ձուկ հանենք՝ երեխաները սոված չմնան, բայց երջանիկ ենք եղել, որ իրար ունենք:

Միշտ մտածել եմ, որ ամեն աշխատանք էլ մարդու համար է։Հիմա էլ սպասում եմ`որևէ մեկը կանչի իր տունը մաքրելու, որ գնամ,ապրուստի փող ունենանք»,-ասում է տիկին Լիլիկը,ու առանց այն էլ ուռած աչքերը նորից թրջվումեն։Կնոջ մեծորդին` Սրապիոնը, գալիս է, մոր կողքը նստում, փաթաթվում նրան, շոյում գլուխն ու հիշեցնում, որ պետք է ուժեղ լինի։

Սրապիոնը մորը մխիթարելուն զուգահեռ պատմում է,որ Մովսեսն անոթների խնդիր ուներ`ոտքի կոճի մոտ սևացել էին երա-կները, ասես այրված լիներ։Ծառայության մեկնելուց առաջ ստուգումների ժամանակ ասել էին,որ պետք է ավելի մանրամասն զննության ենթարկվի, բայց Մովսեսը կամավորագրվել է, որպեսզի մեկնի ծառայության։

«Մովսեսն ասում էր` մամ ջան, գիտես ինչ հպարտ եմ, որ գիտեմ քեզ եմ պաշտպանում։ Ինքն իր ոտքի ցավերը խեղդելով, իր ուժերից վեր բաներ էր անում, որ զորքին չասեն` Մովսեսը լավ չի վազել, բոլորդ նորից վազեք։

Ու հիմա իր համածառայակցի ձեռքով գնաց»,–ասում է Սրապիոնը` հավելելով, որ ծառայության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, բողոքներ էլ չեն հնչել, քանի որ Մովսեսը հոգեբանորեն պատրաստ է մեկնել ծառայության։

Սրապիոնը պատմում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, որին, ի դեպ, նա կամավորագրվել և մասնակցել է, Մովսեսի և Հովսեփի հետ Արցախ է գնացել։ Ավագ եղբայրը ցանկացել է, որ բանակ մեկնող եղբայրները տեսնեին, թե ինչ ասել է թշնամի, ինչ սպասեն նրանից։

Նա նշում է,որ չնայած ծնողները դժվարությամբ են մեծացրել իրենց,սակայն երբ մեծացել են,հասկացել են,որ 4 տղաներով` 4 սյուներով ամուր կանգնած է իրենց տունը։ Իսկ հիմա, երբ այդ սյուներից մեկը չկա, Սրապիոնը վախենում է, որ ուժեղ քամուց տունը կարող է փլվել։

Տղայի խոսքի վրա տիկին Լիլիկը կրկին հուզվում է` ասելով, որ արդեն իսկ փլվել է ամեն ինչ։ Օրեր անց երկու աղջիկները, ավագ որդին տուն կգնան, Հովսեփը կմեկնի ծառայության, իսկ շուտով` ամռանը, արդեն փոքր տղան կմեկնի ծառայության և տունը լրիվ կդատարկվի…

Արցունքների միջից տիկին Լիլիկը նշում է` ինքը շատ երեխաներ է ունեցել, որ իրարով ապրեն, որևէ մեկն իրեն մենակ չզգա…