վածածին եկեղեցում, Արթուր Աբրահամը` Սուրբ Ստեփանոսում։ Սակայն, ի տարբերություն պաշտպանության նախարարի, մյուսներին հանրությունը նույն ուշադրությանը չարժանացրեց։ Վիգեն Սարգսյանն իրականում պաշտպանության առաջին նախարարը չէ, որ ձեռքն է առել խաչը։ Նրանից առաջ տարիներ շարունակ Մայր տաճարում Խաչի կնքահայր լինելու պատիվը վստահվում էր նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Բայց 2016թ-ին Ջրօրհնեքի Խաչը պահելու պատիվն Ամենայն Հայոց կաթողիկոսը վերապահեց ԼՂՀ Պաշտպանության բանակի այն ժամանայ դեռևս գնդապետ Ջալալ Հարությունյանին: 2015թ-ին շատ ավելի մեծ արձագանք էր ստացել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի խաչքավորությունը Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ ՀՀ տարբեր եկեղեցիներում վերջին տարիներին խաչի քավորներ են եղել նաև ՀՀԿ-ականներ Վահրամ Բաղդասարյանը, Ռոբերտ Սարգսյանը։ Իսկ 2015թ-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում խաչի կնքահայրը Գագիկ Ծառուկյանի թոռն էր` Ծառուկյանի դստեր և Կարապետ Գուլոյանի որդին: Եվ այս դեպքերում էլ քննադատությունների պակաս չկար։ Նախորդ տարի էլ Արարատի սուրբ Հակոբ եկեղեցու խաչի քավոր դարձավ Աշոտ Խաչատրյանը։ Այս տարի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու Ջրօրհնյաց խաչի քավոր դարձավ Արցախյան երեք պատերազմների մասնակից, Արցախի հերոս գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը։ Ինչպես երևում է, այս տարի եկեղեցին խաչի քավորի ընտրության հարցում կանգ է առել պատերազմի մասնակիցների ու նրանց ծնողների թեկնածությունների վրա։