Պատերազմի դաշտում կռվեց հանուն հայրենիքի, հիվանդանոցում՝ հանուն կյանքի։
Ցավոք մահը ուժեղ գտնվեց։ Մեկ տարի շարունակ տարբեր վիրահատություններ, կյանքի ու մահվան կռիվ։ Արցախյան 44 օրյա պատերազմում կյանքի հետ անհատեղելի վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 39 ամյա Գրիգորի Նովոսարտովը դեկտեմբերի 29-ին անմահացավ։ Շուրջ 100 օր պայմանագրային զինծառայողը գտնվել է կոմայի մեջ՝ «Էրեբունի» ԲԿ-ում, ապա տեղափոխվել «Զինվորի տուն», որտեղ էլ Ամանորից երկու օր առաջ մահացել է։ Դեկտեմբերի 31-ին Գրիգորի Նովոսարտովին հուղարկավորել են։
Armday.am-ի հետ զրույցում զոհված պայմանագրային զինծառայողի զոքանչը՝ Ռուզաննա Ստեփանյանը պատմեց, որ պատերազմի դաշտում Գրիգորին ստացել է ծանր վիրավորում։ «Զանգեց տուն՝ կնոջն ասեց մամային լավ կնայես, ես երկու օրից տուն կգամ։ Այդ ժամանակ դեռ ողջ էր, եթե դա այդպես կարելի է անվանել։ Կոմայի մեջ էր, սկզբում «Էրեբունի» ԲԿ-ում, հետո վերջին երկու ամիսը՝ «Զինվորի տանը» ու այդպես դեկտեմբերի 29-ի առավոտյան հինգին նահատակվեց։ Մեկ տարի շարունակ անգիտակից էր, վիրահատություններ անդադար, հույսեր ունեինք, բայց չիրականացավ»,- պատմեց Ռուզաննա ։ Նա առաջարկել է անգամ «Զիվորի տան» ղեկավարությանը պատմել իրենց զինծառայողի մասին, բայց մերժում են ստացել, պատճառաբանությամբ թե վատ լուրեր չեն հայտնում։ Գրիգորի Նովոսարտովը պատերազմի օրերին Ջաբրայիլում է եղել, որտեղ էլ ստացել է վիրավորում՝ ԱԹՍ-ն հարվածել է ուղիղ գլխին։ «Ամուսնացած էր, երեխա չէին կարողանում ունենալ, պատրաստվում էին արհեստականի, աղջիկս էդ ժամանակ մեր տանն էր, մնացել էր վեց ամսական հղիությունը, հեչ եղավ․․․։ Հիմա նոր փորձությունի ունի, տեսնենք կստացվի»։
Գրիգորի Նովոսարտովին հարազատները չեն ցանկացել հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, փոխարենը՝ Սպանդարյանի գերեզմանոցում են հուղարկավորել, տանն այն ավելի մոտ է։ Կինն ու մայրը չեն հարմարվում դաժան կորստի հետ։
Հիվանդանոցում անգամ կնքել են, մտածելով Աստծո զորությամբ իրենց զինծառայողը ոտքի կկանգնի, սակայն բժիշկների բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։