Ադրբեջանցիները հերոսների աճյունները փոխանցելիս տոպրակի մեջ դրել էին մի քանիսի զինգրույկները, բանկի քարտ. Ցորի տղաները մնացել էին մենակ՝ առանց հրամանատարի


Ադրբեջանցիները հերոսների աճյունները փոխանցելիս տոպրակի մեջ դրել էին մի քանիսի զինգրույկները, բանկի քարտ. Ցորի տղաները մնացել էին մենակ՝ առանց հրամանատարի
Հունվար 3 14:44 2022

 

 

44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվեց Նարեկ Օհանյանը։ Որդու մարմինը գտնելու օրը Օհանյաններիտուն աղավնի է մտել ու յոթ օր պատշգամբից չի հեռացել։ Լուրը բարի չէր, բայց՝ Նարեկի հոգին ու սիրտըտուն էր վերադարձել։ Նարեկը տան փոքր զավակն էր։

Դպրոցն ավարտելուց հետո Նարեկը ծառայության զորակոչվեց։ Հետագա ծրագրերի մասին գրեթե չէր խուսում, ժպտալով միայն ասում էր՝  կյանքը ցույց կտա հետո ինչով կզբաղվի։ Սիրում էր սպորտը։ Մայրը որդունպատկերացնում էր բժշկի մասնագիտության մեջ՝ կեցվածքն էր այդպիսին, բայց Նարեկի  հոբբինմեքենաներն էին։ Նարեկի եղբայրն էլ ապրիլյանի մասնակից էր, սակայն մոր սիրտը փոքր որդուն բանակճանապարհելիս ավելի անհանգիստ էր

«Ասաց՝ կգնամ, կգամ, նոր կորոշեմ՝ ինչ եմ անելու։ Ինքը կարծես թե զգում էր, թե ինչ է իրեն սպասվում։Մեծ տղաս էլ է պատերազմ տեսել,ապրիլյանին է մասնակցել, իրեն ուրիշ ձև եմ ճանապարհել, բայցՆարեկին զգում էի, որ ուրիշ բան է լինելու։ Ասացի՝ արի հետաձգենք, ասաց, ավելի լավ է հիմա գնամ։ Ինքըընտրեց այն օրը, որ իր եղբայրն է գնացել՝ հուլիսի երկուսին։ Մարտական էր տրամադրված, չի վախեցել, չի խուսափել»,- «Փաստինֆո»-ին պատմել է Նարեկի մայրը՝ Ասյա Մանուկյանը։

Հուլիսի երկուսին Նարեկը ծառայության մեկնեց, 2,5 ամիս Ասկերանում անցկացրեց կարանտինն ուտեղափոխվեց Ցորի զորամաս՝ սեպտեմբերի երեքին։ Պատերազմից մեկ օր առաջ հարազատներըզորամասում որդուն այցելության էին գնացել ու զգացել՝ ինչ որ բան այն չէր։ Նարեկն անհանգիստ էր։Հետո են տեղեկացել՝ սեպտեմբերի 20-ից տեղյակ են եղել, որ պատերազմ է լինելու։