Բրիտանական Daily Mail պարբերականը անդրադարձել է SuperAachtsMonaco ընկերության նոր նախագծին՝ «Սանրայզ» կոչվող զբոսանավին։
«Սանրայզ»-ը 135 մետր երկարությամբ զբոսանավ է, որը նախագծված է ճապոնական ոճի ներքին հարդարմամբ, 11 խցիկով՝ նախատեսված 22 հյուրի համար, փակ և բաց լողավազաններով, մարզադահլիճով, մասնավոր տախտակամածով և աշխատասենյակով։
Այստեղ հարմարություններ են նախատեսված նաև անձնակազմի 49 անդամների համար։ Նախատեսվում է, որ զբոսանավի առավելագույն արագությունը կլինի մոտ 43 կիլոմետր ժամ։