Երբևէ հայտնաբերված ամենամեծ ոսկու բնակտորներից մեկը Դալլասում վաճառքի է հանվել 1 միլիոն դոլարով՝ հայտնաբերվելուց 23 տարի անց, գրում է Daily Mail-ը:
Alaska Centennial Gold Nugget կոչվող բնակտորը, որը կշռում է ապշեցուցիչ 10 կգ, ավելի քան 90%-ով բաղկացած է ոսկուց և ունի փոքր երեխայի գլխի չափ, հայտնաբերվել է ոսկու հանքափոր Բարրի Քլեյի կողմից Ալյասկայում՝ 1998 թվականին: Քլեյը, հասկանալով, որ ջեքփոթն է շահել, թաղել է կտորը ծառի տակ, որպեսզի ժամանակ շահի, մինչ որոշեր, թե ինչ է անելու դրա հետ:
Ի վերջո, նա որոշել է ցույց տալ այդ բնակտորը փորձագետներին, որոնք արձանագրել են, որ դա ոսկու երկրորդ ամենամեծ բնակտորն է՝ երբևէ հայտնաբերված Արևմտյան կիսագնդում և ամենամեծը Ալյասկայում:
Այն փոքր է միայն 1989 թվականին Մեքսիկայում հայտնաբերված «Կորտեզի կոշիկ» ոսկու բնակտորից, որը կշռում է 11 կգ: