Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթը մագլցել է աշխարհում ամենաբարձր շինությունը՝ հասնելով դրա գագաթին, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Դուբայի հանրահայտ Բուրջ Խալիֆայի մասին է, որի երկարությունը մոտ 830 մ է:
53-ամյա դերասանն այս քայլին է դիմել իր յութուբյան Best Shape of My Life շոուի շրջանակում, որտեղ ցույց է տալիս՝ինչպես է փորձում նիհարել և վերականգնել նախկին մարզավիճակը:
Աստղը բարձրացել է աշտարակի հարյուրից ավելի հարկեր: Հասնելով վերջին 160-րդ հարկ՝ նա իմացել է, որ կարող է նույնիսկ ավելի բարձր գնալ՝ մինչև շենքի ծայրը։