Land Rover ընկերությունը վերջապես ներկայացրել է հինգերորդ սերնդի շքեղ Range Rover-ը, որ ներկայիս մոդելի համեմատ ավելի էլեգանտ և մինիմալիստական է, գրում է Luxury Launches-ը:
Աղբյուրը նկատում է, որ տպավորիչ նորույթը նախատեսված է Mercedes, BMW, Audi, Bentley, Lamborghini, Rolls-Royce ընկերությունների առաջատար շքեղ արտաճանապարհային մոդելների հետ մրցակցության համար:
Նշվում է, որ մեքենան 12%-ով ավելի աէրոդինամիկ է:
Այն հասանելի կլինի տարբեր ուժային համակարգերով: Բազային մոդելը համալրված է 3 լ աշխատանքային ծավալով շարժիչով: Նորույթը կունենա հիբրիդային և ամբողջովին էլեկտրական մոդելներ, որոնք կներկայացվեն 2024-ին:
Մեքենայի գինը սկսում է 105 350 դոլարից: