Դենի Վիլնյովի «Դյունա»-ն դարձել է 2021 թվականի ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերից մեկը՝ մի քանի շաբաթվա ընթացքում համաշխարհային կինովարձույթում հավաքելով հարյուրավոր միլիոն դոլարներ, գրում է elle.ru-ն՝ առանձնակի ընդգծելով անհավատալի դեկորացիաները և գլխավոր հերոսների կերպարները:
Ինչպես խոստովանել է ֆիլմի զգեստների դիզայներ Ժակլին Ուեսթը, հագուստներից մեկը կարելի է համարել ամենաթանկը կինոյի պատմության մեջ։ Խոսքը Լեդի Ջեսիկայի մետաքսե զգեստի մասին է, որը նա կրում է Արաքիս ժամանելիս:
««Դյունա» ֆիլմի զգեստը համարում ենք կինոյի պատմության մեջ ամենաթանկը»,-ասել է Ուեսթը:
Զգեստի համար զարդերը ստեղծվել են ձեռքով՝ մի քանի ամիսվա ընթացքում. դերասանուհի Ռեբեկա Ֆերգյուսոնի ձեռքերն ու դեմքը ծածկող ուլունքների ցանցի յուրաքանչյուր օղակը օր օրի հյուսվել է «Դյունա»-ի թիմի անդամներից մեկի կողմից:
Զգեստների դիզայները զգեստի հարցում ոգեշնչվել է Կրիստոբալ Բալենսիագայի աշխատանքից։ Այնուամենայնիվ, հագուստի վրա ծախսված ստույգ գումարը չի հաղորդվում։