Աշխարհում COVID-19-ից մահացել է մոտ 5 մլն մարդ, վարակվել է ավելի կան 246 միլիոնը


Աշխարհում COVID-19-ից մահացել է մոտ 5 մլն մարդ, վարակվել է ավելի կան 246 միլիոնը
Հոկտեմբեր 29 00:45 2021

Աշխարհում նոր կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը հասնում է 5 միլիոնի շեմին: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացավ Worldometer կայքի տեղեկագրից:

Ըստ աղբյուրի՝ համավարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում COVID-19-ից մահացել է 4,992,387 մարդ, իսկ վարակվել է ավելի քան 246 միլիոն մարդ:

Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (46,601,658 մարդ), երկրորդը Հնդկաստանն է (34,242, 185), երրորդը՝ Բրազիլիան (21,766,168):

Կայքում վերջին թարմացումը արվել է այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 21:13-ին:

Աշխարհում COVID-19-ի պատճառով մահացած մարդկանց թիվը 4 միլիոնի էր հասել հուլիսին: