Փաստաբան Հայարփի Սարգսյանը գրել է․ «Հենց նոր տեղեկացա, որ զինծառայողներին տրվել է ժամանակ մինչև 13։50 րոպե. կամ կներկայացնեն պատվաստման թերթիկը, կամ զինվորական ծառայությունից դուրս գալու զեկուցագիր։ Այնինչ, ՀՀ պաշտպանության նախարարությունից Auroranews.am-ին տեղեկացրել են, թե նման հրաման պարզապես գոյություն չունի։ Պաշտպանության նախարարությունից հենց հիմա պահանջում եմ, որպեսզի զորամասերի հրամանատարներին տեղեկացնեն, որ նման հրաման գոյություն չունի, նախարարությանը տալիս եմ կես ժամ ժամանակ»։
|