Հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած, 6112-ը` մահվան ելքով, այլ պատճառով մահվան դեպքերը 11263-ն են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 018 614 թեստավորում: Երեկ կատարվել է 11 982 թեստավորում։
Այսպիսով` մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 1517 նոր դեպք, 57 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրցվել է նաև մահվան 2 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։