Փորձագետները նշում են, որ քաղցկեղով հիվանդները կարող են պատվաստվել քիմիաթերապիայից 3 ամիս անց


Փորձագետները նշում են, որ քաղցկեղով հիվանդները կարող են պատվաստվել քիմիաթերապիայից 3 ամիս անց
Հոկտեմբեր 23 19:12 2021

Քաղցկեղով հիվանդ մարդիկ կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ քիմիաթերապիայից 3 ամիս հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռադիոլոգիայի ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Անդրեյ Կապրին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե հիվանդը գտնվում է քիմիաթերապիայի փուլում, ապա նա կարող է պատվաստվել կա՛մ դրանից 3 ամիս առաջ, կա՛մ էլ 3 ամիս հետո: Քաղցկեղով հիվանդները քրոնիկ հիվանդներ են և գտնվում են իրենց բժիշկների հսկողության տակ: Հիվանդին պետք է պատվաստել եռամսյա ժամկետից հետո, կամ էլ թերապիայից 3 ամիս առաջ»,-նշել է փորձագետը:

Վերջինս հավելել է, որ երբ հիվանդը պատվաստված է լինում, վիրաբույժն ավելի համարձակ է կարողանում բարդ իրավիճակներում աշխատել: Նրա խոսքով, եթե հիվանդը պատվաստված է լինում, ավելի համարձակ են կարողանում նրան վիրահատել: