Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ 2020 թվականի հունվարից մինչև այս տարվա մայիս ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 100 հազար բժիշկ:
Նա պարզաբանել է, որ ԱՀԿ-ն և կազմակերպության գործընկերները հրապարակել են համատեղ զեկույց, որտեղ նաև կոչ է արվում ուժեղացնել բժիշկների պաշտպանությունը կորոնավիրուսից։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բուժաշխատողները պատվաստվեն առաջնահերթ»,- ճեպազրույցում ասել է ԱՀԿ ղեկավարը։
Նրա խոսքով, 119 երկրների տվյալները ցույց են տալիս, որ միջինն աշխարհում 5 բուժաշխատողներից 2-ը լիովին պատվաստված են: «Բայց, իհարկե, այս միջինը հսկայական տարբերություններ է թաքցնում մարզերի և տնտեսական խմբերի միջև»,- ընդգծեց նա։
ԱՀԿ ղեկավարի խոսքով, Աֆրիկայում բժիշկների պատվաստման մակարդակը չափազանց ցածր է, մինչդեռ բարձր եկամուտ ունեցող երկրների մեծ մասում բուժաշխատողների ավելի քան 80% -ը լիովին պատվաստված է: