44 օրյա պատերազմին մասնակցած 35-ամյա Մացակ Վարդանյանին, որը մանկատան սան է, ՀՀ իրավապահները մեղադրանք են առաջադրել` սադիստության համար. մարտի դաշտում նա կտրել է մի ադրբեջանցու գլուխ, դա է պատճառը նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։
Մացակը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, անձնագիրը նախաքննական մարմնի մոտ է։
«Իրենց ներկայացնելով ինձ սպասում է 18 տարուց մինչև ցմահ բանտարկություն։ Քննիչս էս երկու օր է` ինձ զանգում է, ասում է` ուզում եմ հրաժարվեմ էս գործից, արի հանդիպենք, ես չեմ ուզում քո գործը վարեմ։ Էս գործը ՊՆ-ն է քննում։ Իմ ընկերները խորհուրդ չեն տվել հանդիպեմ քննիչի հետ»,-ասաց Մացակը։
Նրա խոսքով` քննիչն իրեն ասել է` քրգործը հարուցելու պահանջ է եղել «վերևներից». «Ես գեներալների ու գնդապետների անուններ եմ տալիս, որոնց տեսել եմ մարտի դաշտից փախնելուց, օրինակ` Կորյուն Ղումաշյանը, ինքը փախել է Հադրութի «հարյուրներ» կոչվող տարածքից, որտեղ կտրել եմ ադրբեջանցու գլուխը։ Ինքը փախել ա, զապիսն ունեմ, տեսահոլովակներն ունեմ, իրենք գիտեն, որ ես զապիսներ ունեմ։ Ինձ ուզում են արանքից հանել, բայց իրենք չեն հաշվարկել, որ ես կորցնելու բան ունեմ, մի անուն ունեմ, որը պահում եմ»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով