Անահիտ Ավանեսյանի հրամանով ևս մի բուժհաստատությունում COVID-19-ի բուժօգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն է ծավալվել


Անահիտ Ավանեսյանի հրամանով ևս մի բուժհաստատությունում COVID-19-ի բուժօգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն է ծավալվել
Հոկտեմբեր 16 11:00 2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հոկտեմբերի 8-ի հրամանով «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության առանձնացված բաժանմունքում կծավալվի կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն՝ մինչև 45 մահճակալով (40՝ սոմատիկ, 5՝ վերակենդանացում):

««Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանին՝
1) Կազմակերպության առանձին բաժանմունքում կազմակերպել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ
պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը 2021 թվականի հոկտեմբերի 8-ից,
2) սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:

3. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին՝
աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:

4. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին՝ սահմանված կարգով իրականացնել Կազմակերպության կողմից կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` փոխհատուցման համար` հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացրած բժշկական
օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները փաստող փաստաթղթերը:

5. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին՝ սահմանված կարգով կազմակերպել Առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը»,-նշված է հրամանում: