«Անձը թեստ հանձնելու համար պետք է շուրջ մեկ աշխատանքային օր հերթ կանգնի»․ Կարեն Հեքիմյան


«Անձը թեստ հանձնելու համար պետք է շուրջ մեկ աշխատանքային օր հերթ կանգնի»․ Կարեն Հեքիմյան
Հոկտեմբեր 15 20:07 2021

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենուրեք թեստերի հանձնման համար ահռելի հերթեր են: Այդօրինակ լաբորատորիաների մոտ անգամ խցանումներ են գոյանում: Ստացվում է, որ անձը, թեստ հանձնելու համար, պետք է շուրջ մեկ աշխատանքային օր հերթ կանգնի: Դրանից բացի, ևս մի քանի ժամ է անհրաժեշտ է թեստի թղթային տարբերակը ստանալու համար: Քանի որ թեստերն աշխատավայր պետք է ներկայացվեն 14 օրը մեկ անգամ, ապա ստացվում է, որ աշխատողը մեկ ամսում շուրջ 4 աշխատանքային օր աշխատանքի չի ներկայանալու: Էլ չեմ խոսում հերթերում վարակվելու, նյարդայնանալու և առողջությանն այլ եղանակներով վնաս հասցնելու մեծ հավանականության մասին:
Ո՞ւմ է այս ամենն անհրաժեշտ: Պատասխանը մեկն է՝ միայն թեստ անցկացնող կազմակերպություններին և վերջիններիս իրական տերերին, որոնք օդից գումար են աշխատում: Այլ բացատրություն չկա»:

 
Աղբյուրը` Կարեն Հեքիմյան