Աշխարհում ավելի քան 239,6 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով


Աշխարհում ավելի քան 239,6 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով
Հոկտեմբեր 15 14:07 2021

«Քովիդ-19» կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 239 610 474: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 882 095-ի

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ հայտնաբերվել է 44 767 938 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 721 567-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 037 592-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվը կազմել Է 451 814 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 612 237 հիվանդացած, մահացել Է 602 099 մարդ:

 
 
 

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ 6 միլիարդ 57 միլիոնից ավելի չափաբաժին պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել է 628,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2225, Հնդկաստանում՝ 323, Բրազիլիայում՝ 2807 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: