Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ հանդես է եկել արտասովոր կերպարով՝ տպավորելով երկրպագուներին:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, նոր տեսքով հոլիվուդյան աստղը ներկայացել է աքսեսուարներ և կոշիկ արտադրող DSW ընկերության գովազդում: Տպավորիչ կադրերը հրապարակվել են սոցցանցում:
Ջեյ Լոն գովազդում նկարահավել է սև խոշոր կոշիկներով, նույն գույնի բոդիով և երկար ցանցային թիկնոցով՝ զարդարված փայլուն քարերով: